Եթե դուք շատ եք ցանկանում ճանապարհորդել, սակայն չունեք դրա համար անհրաժեշտ գումար, ապա այս երկրները հենց ձեզ համար են:
Կուբայում դեռ կարելի է առնել խորհրդային տարիների համն ու հոտը:
Սուրճ, կոնյակ և անվերջանալի երաժշտություն. էլ ի՞նչ է պետք իդեալական հանգստի համար:
Կուբայի բնակիչներն, ովքեր ստանում են ամսական 20 դոլար աշխատավարձ, կսովորեցնեն ձեզ՝ ինչպես կարելի է լավ հանգստանալ ու զվարճանալ՝ քիչ ծախսելով ու խնայելով:
Ձեզ պետք է միայն գնել ինքնաթիռի տոմս: Միգուցե Կուբան այնքան ձեզ դուր գա, որ հետ վերադառնալու ցանկություն այլևս չլինի:
Միակ զգուշացումն այն է, որ այնտեղ պետք չէ ծորակից ջուր խմել: Կուբայի ջրում այնպիսի միկրոօրգանիզմներ կան, որոնք կարող են մեծ վնաս հասցնել ձեր առողջությանը:
Մարոկկոն նման է լաբիրինթոսի: Նրա 600 փողոցներում դուք կարող եք խճճվել ու մնալ հավերժ, սակայն զբոսաշրջիկների համար չկա առավել հետաքրքիր ու կոլորիտային երկիր, քան Մարրոկոն է:
Սերիալներում դուք, ամենայն հավանականությամբ, տեսել եք՝ ինչպես է այստեղ երիտասարդությունն ամբողջ օրը զվարճանում լողափում:
Իրականությունը նույնպես այդպիսին է: Եթե դուք չունեք շատ գումար և փնտրում եք հանգստավայրի առավել համեստ ու մատչելի տարբերակ, ապա Մարրոկոն ձեզ է սպասում:
Մալդիվների Հանրապետության մայրաքաղաքը՝ Մալեն, նման է դրախտավայրի:
Գիտնականների պնդմամբ՝ 10 տարի անց այս կղզին հայտնվելու է ամբոջությամբ ջրի հատակին:
Այնպես որ քիչ ժամանակ է մնացել, շտապեք տեսնել հրաշալի բնությամբ այս հեքիաթային կղզին: