«Աշխարհում ես մենակ չեմ լինի, քանի որ կաս դու». Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։
«Ես գիտեմ, որ որքան էլ դժվար ու երկար ուղի Աստված ուղարկի ինձ, նա միակն է, ով միշտ կհավատա ինձ ու առաջ կմղի:
Քո ծնունդով ես հասկացա, որ այս աշխարհում ես մենակ չեմ լինի, քանի որ կաս դու՝ իմ Ալեքս։ Ամեն օրվա և ամեն տարվա հետ դու նոր զգացողություններ ես բացում իմ մեջ:
Տղաս, ես ծնվել եմ, որպեսզի դառնամ քո մայրը, իսկ դու ծնվել ես իմ հենարանը լինելու համար»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։