Իրինա Շեյքը խոստովանել է, թե ինչու չի ցանկանում խոսել Բրեդլի Կուպերի մասին

35-ամյա Իրինա Շեյքը լրագրողների հետ հազվադեպ է կիսվում իր անձնական կյանքի մանրամասներով: Նոր հարցազրույցում, որն այսօր հայտնվեց Elle ամսագրի կայքում, մոդելը բացատրել է, թե ինչու է խուսափում այդ թեմայից:
«Իմ անցյալի հարաբերությունները  պատկանում են միայն ինձ, և դա անձնական է: Դա պարզապես իմ ներքին աշխարհի մի մասն է, որով ես չեմ ցանկանում կիսվել »,- բացատրել է Իրինան:

Չնայած իր այդ սկզբունքին ՝ Շեյքը հարցազրույցի ընթացքում որոշեց հաճոյախոսություններ անել իր նախկին սիրեցյալին:
«Բրեդլին ամենահիասքանչ հայրիկն է: Ես երբեք չեմ հասկացել «համատեղ խնամակալության» տերմինը: Երբ ես աղջկաս հետ եմ, ես 100% մայրիկ եմ, իսկ երբ Բրեդլին է նրա հետ, նա 100% հայրիկ է: Համատեղ խնամակալությունը պարզապես ծնող լինելն է»,- ասում է Իրինան:
Շեյքը նաև խոսոտվանում է, որ չի կարդում իր մասին լուրերը, որովհետև չափազանց զբաղված է երեխայի դաստիարակությամբ: