Սերենա Ուիլյամսը դստեր հետ հանդես է եկել Stuart Weitzman-ի գովազդային արշավում. լուսանկարներ

Ամերիկահայ գործարար, Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը. դստեր հետ հանդես է եկել Stuart Weitzman նորաձևության տան գովազդային արշավում:
Ուիլյամսն ու նրա 3-ամյա դուստրը ներկայացրել են բրենդի 2021 թվականի գարնանային հավաքածուն։ Սա առաջին նորաձևության արշավն է, որտեղ թենիսի աստղը հանդես է գալիս դստեր հետ։
«Սա յուահատուկ գովազդային արշավ է: Օլիմպիան միշտ փորձում է իմ կոշիկները, դա այնքան հաճելի է։ Ես Stuart Weitzman-ի կարմիր կոշիկներ ունեմ, որոնք նա շատ է սիրում է, նրա սիրելի կոշիկներից է նաև ընձառյուծի նախշերով կոշիկը»,- ասել է թենիսիստուհին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերենա Ուիլյամսն, արցունքներով հեռացել է ասուլիսի սրահից։ Պատճառն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում կրած պարտությունն է:
Ուիլյամսը 3:6, 4:6 հաշվով պարտվել է ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսակեին:
Ասուլիսի վերջում Սերենան արտասվել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է վատ խաղացել։
«Ես չգիտեմ, թե ինչու։ Հերի՛ք է արդեն»,- ասել է Սերենան ու արցունքներով լքել ասուլիսի սրահը։