Dior նորաձևության տան զարդերի դիզայներ Վիկտորիա դը Կաստելանը ներկայացրել է 1970–ականներ ոճով նոր՝ թանկարժեք քարերով հավաքածու, հայտնում է Luxury Launches–ը։
Հավաքածուն կոչվում է Gem Dior և դրա համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել նորաձևության տան վերջին հավաքածուի զգեստներն ու գործվածքները։
Հավաքածուն ներառում է մատանիներ, ապարանջաններ, ականջողեր և ժամացույցեր։