Dior-ը ներկայացրել է թանկարժեք զարդերի նոր հավաքածու (լուսանկարներ)

Dior նորաձևության տան զարդերի դիզայներ Վիկտորիա դը Կաստելանը ներկայացրել է 1970–ականներ ոճով նոր՝ թանկարժեք քարերով հավաքածու, հայտնում է Luxury Launches–ը։

Հավաքածուն կոչվում է Gem Dior և դրա համար ներշնչանքի աղբյուր են հանդիսացել նորաձևության տան վերջին հավաքածուի զգեստներն ու գործվածքները։

Հավաքածուն ներառում է մատանիներ, ապարանջաններ, ականջողեր և ժամացույցեր։