Իրինա Շեյքը զարդարել է Vogue Thailand-ի շապիկը` լուսանկարվելով համարձակ ֆոտոշարքում

Սուպերմոդել Իրինա Շեյքը հայտնվել է Vogue Thailand ամսագրի մարտ ամսվա շապիկին։ Սուպերմոդելը ներկայացել է կարճ վարսերով և մի քանի ոճային կերպարներով։

Լուսանկարներից մեկում 35-ամյա սուպերմոդերը Chanel-ի ահռելի պատկերանիշի ֆոնին է: Մյուս կադրերում Շեյքը ներկայացրել է նորաձևության տան զգեստներն ու զարդերը։

Ֆոտոշարքի հեղինակներն իտալացի լուսանկարիչ եղբայրներ Լուկա և Ալեսանդրո Մորելիներն են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ որ Իրինա Շեյքը հայտնվել է Vogue ամսագրի ռուսական տարբերակի շապիկի։