Քիմ Քարդաշյանը որպես մոդել է հանդես եկել արվեստագետ Ամանդա Դեմմի ֆոտոշարքում

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, հայտնում է Daily Mail-ը։

Լուսանկարներն արվել են արվեստագետ Ամանդա Շիր Դեմմի կողմից՝ արհեստական ժայռի խոռոչում։ 41-ամյա հեռուստաաստղը նկարում փակել է աչքերը և կրում է կաթնագույն, անթև, երկար զգեստ, իսկ մազերն արձակված են։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը լուսանկար էր հրապարակել Dolce & Gabbana ապրանքանիշի նոր 2021 թվականի աշուն–ձմեռ հավաքածույի առցանց ցուցադրությունից, որտեղ կրում էր սև ներքին հագուստ։ Տեսքն ամբողջացրել էր երկար ձեռնոցներով, գեղեցիկ աքսեսուարներով և մուգ դիմահարդարմամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին: