Իվանկա Թրամփը և Ջարեդ Քուշները հանգստյան օրերն անցկացրել են Մայամիում (լուսանկարներ)

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, օրերս իրենց երեխաների հետ հանգստացել են Մայամիի Բիսկեյն ծոցում, գրում է Daily Mail-ը։

Պարբերականի հրապարակած լուսանակարներում 39-ամյա Իվանկան, որը կրում է կազմվածքն ընդգծող սև լողազգեստ, և 9-ամյա դուստրը՝ Արաբելան, նետվում են ջուրը։

Ընտանիքին է միացել նաև Քուշների հայրը՝ Չարլզ Քուշները, որը 2005 թվականին մեղավոր էր ճանաչվել հարկերից խուսափելու, անօրինական նվիրատվությունների և այլ հանցագործությունների համար։ ԱՄՆ նախագահի պաշտոնը լքելուց օրեր առաջ Դոնալդ Թրամփը վերջինիս ներում էր շնորհել։

40-ամյա Ջարեդը և 66-ամյա Չարլզը ընտանիքին հետևել են զբոսանավի տախտակամածից։