«Ծանոթացեք մեր ընտանիքի նոր անդամի հետ». Քարդաշյանն ավագ դստեր մասնակցությամբ ուշագրավ լուսանկարներ է հրապարակել

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջում ավագ դստեր Նորթ Ուեսթի և նրա նոր ընտանի կենդանու` մողեսի լուսանկարներն է հրապարակել, հայտնում է Daily Mail-ը։

Հետաքրքրական է, որ SKIMS ապրանքանիշի  40-ամյա հիմնադիրն ու գործադիր տնօրենն իր աշխատակազմին պատվիրել է սպիտակ, վարդագույն և շականակագույն գիշերային զգեստներ կարել՝ հատուկ ավստրալական մողեսի համար։

Լուսանկարներին կից հեռուստաաստղը գրել է․ «Ծանոթացեք մեր ընտանիքի նոր անդամի հետ … Սփիդ (արագություն)։ Ես իսկապես չէի սպասում, որ այսքան կհավանեմ նրան։ Նորթը և նրա մորուքավոր վիշապն ամեն տեղ միասին են գնում։ Դա մի տեսակ հաճելի է»։

Ասվտրալական անտառների այս մողեսներն ուտում են միջատներ և կանաչ տերևներ։