Ռեփերն Adidas-ի հետ համագործակցությամբ ստեղծել է աշխարհի ամենաերկար մարզակոշիկները (լուսանկարներ)

Էստոնացի ռեփեր Թոմի Քեշը Adidas-ի հետ համագործակցությամբ ստեղծել է աշխարհի ամենաերկար մարզակոշիկները: Նորույթի լուսանկարները 29-ամյա երգիչը հրապարակել է Ինստագրամի էջում։

«Երբ ես Adidas-ին հայտնեցի, որ ուզում եմ միասին ստեղծենք աշխարհի ամենաերկար մարզակոշիկները, նրանք այնպիսի հայացքով էին նայում վրաս՝ ասես գժվել եմ: Բայց 5 ամիս անց կոշիկներն արդեն պատրաստ են»,- գրել է ռեփերը։

Նշվում է, որ երաժշտի և սպորտային բրենդի համագործակցությունը կայացել է Superstar արշավի շրջանակներում։

Ինչպես հայտնել է ռեփերը, սև ու սպիտակ կոշիկները խորհրդանշում են միմյանց դեմ մշտապես պայքարող երկու հակադիր կողմերը։