Հաղորդավար, հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է հեռուստաալիքը փոխելու մասին։
«Ավարտվեց իմ եթերային կյանքի ևս մեկ դարաշրջան՝ «Արմենիայի» դարաշրջանը… 9 տարի նվիրեցի այս հեռուստաընկերությանը՝ դրանք վառ, հետաքրքիր, բարդ ու բեկումնային տարիներ էին: Այս ընթացքում աշխատել եմ հեռուստադաշտի ամենաներկայանալի մեդիադեմքերի հետ, շնորհակալ եմ նրանց պրոֆեսիոնալ գործընկերության և դրա արդյունքում նաև ձևավորված ընկերության համար: Շնորհակալ եմ նաև «Արմենիային»՝ վստահության ու ստեղծագործական ազատ ինքնադրսևորման համար, շնորհակալ եմ նաև իմ հեռուստադիտողներին, որոնք իմ մեկնաբանությամբ էին հետևում օրվա լրատվությանը, ամեն ինչ հրաշալի էր, շուտով կհանդիպենք…!!!»,- գրել է նա։
Առաջին ալիքն էլ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Կարապետյանը տեղափոխվել է այնտեղ։