Այս մեկը կառանձնացնեմ, քանի որ երեքով ենք․ Աննա Դովլաթյան

Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այս շրջանում իրենց դստեր՝ Կարինայի հետ հանգստանում են Եգիպտոսում: Աննան Ինստագրամի իր էջում հաճախ է լուսանկարներ տեղադրում ընտանեկան հանգստից: Երգչուհին այս անգամ լուսանկարներ է հրապարակել՝ դստեր 8 ամսական դառնալու առթիվ:

«Այսօր իմ հրեշտակը դարձավ 8 ամսական։ Մեր կյանքում ճամփորդությունները շատ֊շատ են ու ամեն մեկը յուրովի, բայց այս մեկը կառանձնացնեմ, քանի որ երեքով ենք. նոր էմոցիաներ, գույներ և երջանիկ պահեր: Եվ դեռ արջևում մեծ ճանապարհ է սպասվում»,- լուսանկարներին կից գրել է նա:

Հիշեցնենք, որ Դավթի և Աննայի առաջնեկը ծնվել է 2020 թվականի ամռանը: Զույգն ամուսնացած է 2018 թվականից: