Ադելը պաշտոնապես ամուսնալուծվել է (լուսանկարներ)

Երգչուհի Ադելը, բաժանումից երկու տարի անց, ավարտին է հասցրել ամուսնալուծության պաշտոնական գործընթացը, հայտնում է Daily Mail–ը։

32–ամյա երգչուհին և նախկին ամուսինը՝ բարեգործական հիմնադրամի տնօրեն 46–ամյա Սայմըն Կոնեկին, վերջնական տեսքի են բերել ամուսնալուծության փաստաթղթերը։ Այս տեղեկությունը հաջորդել է այն լուրին, որ Ադելը միջնորդներ է վարձել 190 միլիոն դոլար կարողությունը նախկին ամուսնու հետ կիսելու համար։

Զույգը բաժանվել էր 2019 թվականի ապրիլին, որից 5 ամիս անց երգչուհին դիմել էր ամուսնալուծության համար։ Զույգի ամուսնալուծության գործընթացում ամենաբարդը եղել է որդու՝ Անջելոյի խնամակաության հարցը, որից հետո բարդությամբ երկրորդ տեղում է եղել ունեցվածքի բաժանման հարցը։

Ըստ աղբյուրի, այժմ Սայմըն Կոնեկիի միակ մտահոգությունն այն է, որ ինքը և Ադելը լավ ծնողներ մնան Անջելոյի համար։

Զույգն ամուսնացած է եղել 3 տարի, իսկ միասին է եղել 8 տարի և ցանկացել է, որ իրենց ամուսնալուծության գործընթացը նման չլինի հոլիվուդյան սկանդալային ամուսնալուծություններին։ Զույգը սկսել է հանդիպել 2011 թվականին, իսկ 2012 թվականին որդի է ունեցել։ 2016 թվականին փակ արարողությամբ զույգ օրինականացրել էր հարաբերությունները։