Իտալական Vogue-ն անդրադարձել է հայկական նորաձևությանը

Լոնդոնում նորաձևության վերջին շաբաթվա ընթացքում բրիտանական «Fashion Scout» կազմակերպությունը և հայկական «Նորաձևության և դիզայնի պալատ» հկ-ն համագործացկել են թվային նախագծի շուրջ՝ ներկայացնելով վեց երիտասարդ դիզայներների, այս մասին գրում է Vogue Italia-ն։

Դիզայներները հնարավորություն են ունեցել իրենց հավաքածուները ցուցադրել «see-now-buy-now» (տես հիմա, գնիր հիմա) ձևաչափով՝ մեծացնելով իրենց համաշխարհային ցանցը։

Պարբերականն անդրադարձել է բրիտանական «Fashion Scout»-ի և «Նորաձևության և դիզայնի պալատի» համագործակցությանը։ «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը նախաձեռնվել է հասարակական կազմակերպության կողմից և նպատակ ունի աջակցել և կայուն էկոհամակարգ ստեղծել հայկական տեքստիլ արդյունաբերության համար։

Vogue Talents-ը ներկայացրել հայակական երեք խոստումնալից դիզայներների։

RUZANĒ

Ապրանքանիշը ստեղծվել է 2016թ-ին Ռուզաննա Վարդանյանի կողմից` որպես կանացիության և ոճի դեկլարացիա։ «Մենք ձգտում ենք ուժեղ ու անվախ լինել, բայց խոսքը ֆիզիկական ուժի մասին չէ, մեր ուժը մեր կանացիությունն է»,- նշել է դիզայները։

Nelly Serobyan

Դիզայներ Նելլի Սերոբյանի աշխատանքների հիմքում վստահությունն է, անկախությունն ու ավանդույթը։ Մինիմալիստական զգեստապահարանն ընդգծում է կնոջ անհատականությունը։

LOOM Weaving

2014թ․-ին Ինգա Մանուկյանի կողմից հիմնված ապրանքանիշն առաջարկում է ժամանակակից զգեստապահարանի էվոլյուցիան՝ պրակտիկ հագուստի կոնցեպտը համադրելով դետալների նկատմամբ ուշադրությամբ, որոնք բնորոշ են գործվածքին: