36-ամյա դերասանուհի Էնն Հեթուեյը հայտնվել է «Allure» ամսագրի շապիկին նուրբ ու զգացմունքային կերպարով:
Դերասանուհին հարցազրույցում կիսվել է՝ որքան շատ դժվարություններ է հաղաթահարել հայտնի դառնալու ճանապարհին: Հեթուեյն իր ողջ կյանքի ընթացքում տասնյակ անգամներ կերպարանափոխվել է, որպեսզի համապատասխանի ռեժիսորների պահանջներին:
«Վերջին բանը, ինչ նա ցանկանում էր» ֆիլմում նկարահանվելու համար Հեթուեյը ստիպված էր մի քանի կիլոգրամ քաշ հավաքել, իսկ իր կարիերայի սկզբում նրանից պահանջում էին նիհարել:
«Սատաան կրում է Prada» ֆիլմի դերասանուհին ուրախ է, որ հիմա ռեժիսորներն առավել տոլերանտ են մոտենում ոչ ստանդարտ կազմվածքով դերասանուհիներին: Չնայած դրան՝ Հեթուեյից դեռ պահանջում են համապատասխանել ինչ-որ ստանդարտների:
Նա հիշում է՝ ինչպես էր 16 տարեկանում ջանում նիհարել, երբ ստացել էր իր առաջին դերը:
«Ռեժիսորն ինձ շնորհավորեց՝ ասելով, որ ես ստացել եմ այդ դերը, բայց հարկավոր է նիհարել»,- պատմում է Էնն Հեթուեյը:
Հեթուեյը նաև խոսել է իր երկրորդ հղիության մասին՝ տեղեկացնելով, որ շատ լավ է իրեն զգում:
Դերասանուհին երկար տարիներ բուժվում էր, որպեսզի կարողանա կրկին մայրիկ դառնալ: Վերջապես, այդ օրը եկավ: