Ե՞րբ մեծ էկրան կբարձրանա «Ֆորսաժ 9» ֆիլմը

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` «Ֆորսաժ 9» ֆիլմը էկրաններին կհայտնվի ավելի ուշ քան ակնկալվում էր, հայտնում է Daily Mail–ը։
Ի սկզբանե ֆիլմը պետք է էկրաններին հայտնվեր 2020 թվականի մայիսին, սակայն դրա պրեմիերան հետաձգվել էր մինչև 2021 թվականի ապրիլի 2-ը, ապա` մայիսի 28-ը։
Վերջին տվյալների համաձայն` ֆիլմ էկրաններին կլինի հունիսի 25-ին։ Ֆիլմի հիմնական դերակատար Վին Դիզելը գրել է․ «Վերջապես։Օրհնված և շնորհակալ եմ»: