Պրեմիերա․ «Ի սրտե»՝ երգ նվիրված Ռիտա Սարգսյանին

Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Սարո Թովմասյանը ներկայացրել են նոր՝ «Ի սրտե» երգը՝ նվիրված Ռիտա Սարգսյանին։
Նշենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը, 2020 թվականի նոյեմբերի 16-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել էր Covid-19։ Նոյեմբերի 20-ին երրորդ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ Ռիտա Սարգսյանը մահացել է: