Ինչո՞ւ է ձերբակալվել Այզա Դոլմատովայի նախկին ամուսինը

Բլոգեր Այզա Դոլմատովայի նախկին ամուսնուն՝ Դմիտրի Անոխինին, Բալիում ձերբակալել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Տղամարդուն մեղադրում են Պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստերի կեղծման մեջ։ Տեղի ուժայիններին կասկածելի է թվացել թեստերի տեսակը, որոնք Դմիտրի Անոխինը ներկայացրել է երկիր մուտք գործելիս։ Ոստիկանները կապ են հաստատել տեղեկանքում նշված հիվանդանոցի հետ և պարզել, որ նման տվյալներ ունեցող հաճախորդներ իրենք չեն ունեցել։ Հետևաբար, բժշկական փաստաթուղթը կեղծվել է։

Նշենք, որ ավելի վաղ անձնական գրառումներում Այզան պատմել էր իր առաջին ամուսնու՝ ռեփեր Գուֆի հետ հարաբերությունների և երկրորդ ամուսնու ՝ Դմիտրիի հետ ցավոտ բաժանման մասին, որի հետ ամուսնալուծությունը նրա վրա արժեցել է 12 մլն ռուբլի:
Այժմ Այզան կրկին ընտրյալ ունի. նրա սիրեցյալը երգիչ Օլեգ Մայամին է:
Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նրանց միջև ամեն բան լուրջ է, և Այզան Օլեգին անգամ ծանոթացրել է իր երեխաների հետ: