Ուկրաինայում բնակվող հայուհին «Golden Talents of Madrid 2021» երաժշտական մրցույթում դարձել է դափնեկիր

Ուկրաինայից հայուհի ջութակահար Կարոլինա Վանոյանը դարձել է դափնեկիր «Golden Talents of Madrid 2021» միջազգային երաժշտական մրցույթում, որն Իսպանիայում անցկացվում է ամեն տարի:
Մրցույթին 11 երկրից 1200 մասնակից ժյուրիին է ներկայացրել իր երաժշտական ծրագիրը: Համավարակով պայմանավորված մրցույթն անցկացվել է առցանց ձևաչափով:
Մասնակիցների աշխատանքները ժյուրիի անդամները դիտարկել են 10 օր: Վերջնական արդյունքներով Կարոլինա Վանոյանը դարձել է երկրորդ աստիճանի դափնեկիր: