Բոլոր տեսակի պաստելային երանգները դարձել են 2021 թվականի թրենդը․ սա առավել ցայտուն երևում է Versace -ի նոր հավաքածուում։
Բայց նշենք, որ հաջորդ սեզոնում միմյանց հետ համադրված «կոնֆետային» այս գույներն այլևս այնքան էլ ակտուալ չեն լինի:
Բրենդի ցուցադրությանը մասկացել էին նաև մոդելներ Իրինա Շեյքն ու Բելլա Հադիդիը։
Նշենք, որ բրենդի՝ 2020 թվականի հավաքածուներում գերակշռում էին բնական կաշվից հագուստները, սակայն վերջերս հայտնի դարձավ, որ Versace իտալական նորաձևության տունն այլևս չի օգտագործի կենգուրուի կաշի՝ հագուստի և կոշկեղենի արտադրության համար՝ լայնածավալ անտառային հրդեհների պատճառով Ավստրալիայում միլիոնավոր կենդանիների անկման ֆոնին։
Որոշումն առավելապես կապված էր իտալացի կենդանապաշտպանների կողմից ցուցաբերված ճնշման հետ։ Կենդանապաշտպաններն ու նորաձևության սիրահարները հույս ունեն, որ բրենդը ապագայում ամբողջությամբ կհրաժարվի բնական կաշվից։