«Կանգ չեն առնի, մինչև երեխային չկորցնի». Քրիսի Թեյգենը պաշտպանել է Մեգան Մարքլին

Քրիսի Թեյգենը պաշտպանել է Մեգան Մարքլին։ Մոդելն իր սկզբունքային դիրքորոշումն է հայտնել հասարակական կարծիքի և հանրության կողմից ուժեղացված ուշադրության վերաբերյալ։

Երաժիշտ Ջոն Լեջենդի կինն անցյալ տարի բախվել է ծանր փորձության. նրա որդին մահացած է ծնվել։ Քրիսին անհրաժեշտ էր համարում իր ապրումների մասին պատմել երկրպագուներին։ 2020 թվականի ամռանը Մեգանը նույնպես անհաջողություն ապրեց. դքսուհին էլ իր ապրումներով կիսվել է էսսեում։

Այժմ Մեգանը և արքայազն Հարին կրկին դարձել են խոսակցությունների գլխավոր թեմա: Ամուսինները հարցազրույց են տվել Օփրա Ուինֆրիին, որը եթեր կհեռարձակվի արդեն այսօր։ Ամերիկացի հաղորդավարուհուն ամուսիննները պատմել են, թե ինչու են որոշել տեղափոխվել Ամերիկա և վայր դնել թագավորական պարտականությունները։

Շատերը մեղադրում են Մեգանին, որ նա ցանկացել է միշտ լինել առաջին դերում, ուստի այդպես էլ չի կարողացել հարմարվել պալատի կյանքին, որ նա որոշել է «խլել» ամուսնուն իր սովորական բնակության միջավայրից՝ ստիպելով կտրել ընտանիքի հետ բոլոր կապերը: «Այն ամենը, ինչ տեղի է ունենում Մեգան Մարքլի հետ, այնքան մոտ է ինձ։ Այդ մարդիկ կանգ չեն առնի, մինչև անհաջողություն տեղի չունենան», – գրել է Քրիսին Թվիթերում։

Հայտնի է դարձել, թե CBS հեռուստաալիքի համար որքան գումար է արժեցել Օփրա Ուինֆրիին տված Մեգանի և Հարրիի աղմկահարույց հարցազրույցի բացառիկ իրավունքը: Ղեկավարությունն ավելի քան 7 մլն դոլար է վճարել հեռուստահաղորդավարուհու և «խռովարար» դուքսերի զրույցը ցուցադրելու համար: