Պապարացիներն Անջելինա Ջոլիին լուսանկարել են դստեր հետ` ռեստորանից դուրս գալուց (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին նկատել են անվտանգության աշխատակիցներով շրջապատված՝ դստեր հետ ընթրիքից հետո ռեստորանից դուրս գալու ժամանակ, հայտնում է Daily Mail–ը։

45-ամյա դերասանուհին որդեգիր դրտեր՝ Զահարա Ջոլի Փիթի հետ ընթրել է Արևմտյան Հոլիվուդի Craig ռեստորանում։

Ջոլին կրել է գոտիով սև վերարկու և տաբատ, որոնք համադրել է սև բարձրակրունկների։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները հարգելով՝ աստղը կրել է սև դիմակ։

Անջելինա Ջոլիի 16-ամյա դուրստը, որը լուսանկարներում կրում է ջինսե տաբատ և շագանակագույն վերնազգեստ, որդեգրվել էր 2005 թվականին` դերասանուհու և նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի կողմից։

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը միասին էին 2006 թվականից և պաշտոնապես ամուսնալուծվել 2019-ին։ Զույգն ունի 6 երեխա, որից երեքը որդեգիր են: