Չեմ դադարում ճակատագրին շնորհակալություն հայտնել․ Ժասմինն ամուսնու հետ բացառիկ լուսանկարներ է հրապարակել

43-ամյա երգչուհին հազվադեպ է երկրպագուներին ցուցադրում ամուսնու՝ մոլդովացի գործարար Իլան Շորի հետ համատեղ լուսանկարներ։ Այսօր Ժասմինը բացառություն է արել տոնի առթիվ՝ աստղի սիրելին նշում է ծննդյան օրը։

Երգչուհին հրապարակել է ընտանեկան ջերմ լուսանկարներ, որոնցում պատկերված է ամուսնու և երեխաների հետ։

«Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի և միակ: Ես չեմ դադարում ճակատագրին շնորհակալություն հայտնել մեր հանդիպման համար, այն ջերմության ու հոգատարության համար, որ շրջապատում է ինձ և երեխաներին ամեն օր, մեր Մարգարիտկայի և Միրոնի համար, որոնց փոխանցվել են քո լավագույն հատկանիշները, այն բանի համար, որ մենք հասկանում ենք միմյանց կես խոսքից և առանց խոսքերի, որ դու մեզ համար լավագույնն ես: Սիրում ենք, պաշտում ենք, այսօր քո օրն է», – գրել է դերասանուհին։