Forbes-ի վարկածով ԱՄՆ ամենահարուստ կինն ամուսնացել է ուսուցչի հետ

Ամերկացի միլիարդատեր, Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի նախկինը կինը՝ ՄաքՔենզի Սքոթը, ամուսնացել է ամերիկյան Սիեթլ քաղաքի մասնավոր դպրոցում բնական գիտությունների ուսուցչի հետ, հաղորդում է CNN-ը։

«Կյանքիս մեծ մասն ուսուցիչ եմ եղել։ Այժմ, երջանիկ պատահականությամբ, ես ամուսնացած եմ ամենաառատաձեռն և բարի մարդկանցից մեկի հետ, որոնց ճանաչում եմ, և միանում եմ նրան՝ պատրաստակամություն հատնելով հսկայական ֆինանսական կապիտալ փոխանցել ուրիշներին օգնելու համար»,- ասված է ՄաքՔենզի Սքոթի ամուսնու՝ Դեն Ջուեթի նամակում, որը հրապարակվել է Giving Pledge բարեգործական ընկերության կայքում․ ընկերությունը աշխարհի ամենահարուստ մարդկանց կոչ է անում իրենց կարողության մեծ մասը տրամադրել բարեգործությանը։

Զույգի ամուսնության վերաբերյալ Ջեֆ Բեզոսի անունից հաղորդագրություն է տարածել նաև Amazon-ի ներկայացուցիչը՝ նշելով․ «Դենը հրաշալի մարդ է և ես ուրախ եմ նրանց համար»։

Հայտնի է, որ 2019-ին զույգի ամուսնալուծությունից հետո Սքոթը զգալիորեն ավելացրել է իր կարողության չափը։ Forbes-ի տվյալներով՝ ՄաքՔենզի Սքոթը Միացյալ Նահանգների ամենահարուստ կինն է։