Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել Givenchy ապրանքանիշի նոր հավաքածուի առցանց ցուցադրությունից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
41-ամյա հեռուստաաստղը լուսանկարներում կրում է մուգ կանաչ երկար զգեստ և հաստ փայլուն վզնոց, մազերն արձակված են, իսկ դիմահարդարման համար աստղը ընտրել էր դասական շականակագույն երանգը։
Միևնույն ժամանակ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քենդալ Ջեները, նույնպես նոր հավաքածուի զգեստով լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներում 25-ամյա մոդելը կրում է սև կաշվե կավբոյական տաբատ և կաշվե ժիլետ, որոնք համադրված են սև տոպի և արծաթագույն լայն շղթայի հետ։ Դիմահարդարման համար մոդելն ընտրել էր բաց շականակագույնի և սևի համադրությունը։
Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիր և սեփականատեր Քայլի Ջեները, նույնպես մասնակցել է առցանց ցուցադրությանը և հրապարակել լուսանկարներ, որում կրում է վարդագույն կարճ զգեստ, որը համադրված է վարդագույն երկարաճիտ կոշիկների, փոքրիկ պայուսակի և արծաթագույն հաստ շղթայի հետ։
Առցանց ցուցադրությունից լուսանկարներ են հրապարակել նաև օսկարակիր դերասանուհի Էն Հեթըուեյը և մոդել Բելլա Հադիդը։ Լուսանկարներում 38–ամյա դերասանուհին կրում է կարմիր շապիկ և սև պիջակ, որը զարդարված է ոսկեգույն մետաղներով, իսկ մոդելը կրում է սև տաբատ, սպիտակ վերնաշապիկ, սև կաշվե ժիլետ՝ դրանք համադրելով սպորտային կոշիկների և սև պայուսակի հետ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին: