ԱՄՆ-ում սպանվել է ռեփեր Չաքի Թրիլը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում սպանվել է ռեփեր Չաքի Թրիլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Mirror-ը, ռեփերը սպանվել է սեփական ավտոմեքենայում, անհայտ անձի արձակած կրակոցից:

33-ամյա Չաքի Թրիլը ստացած վիրավորումից մահացել է հիվանդանոցում, իսկ կրակոցն արձակած անձը հեռացել է դեպքի վայրից:

Mirror-ը նշում է, որ կրակոցն արձակած անձը դեռևս չի հայտնաբերվել և հայտնի չէ սպանության դրդապատճառը: