Ռեփեր Ջիգանը վագրի ձագ է բերել տուն (լուսանկարներ)

Ռուս ռեփեր Ջիգանը վագրի ձագուկ է բերել տուն։  Նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, վագրի մասին տեսանյութեր է հրապարակել Ինստագրամի Stories բաժնում։

Կադրերում երևում է` ինչպես են Ջիգանի երեք դուստրերը մեծ ոգևորությամբ մոտենում վագրիկին։ Վերջինս սկզբում վախենում է նրանցից և միայն Ջիգանին վստահում։ Բայց մի քիչ շփվելուց հետո թույլ է տալիս, որ երեխաները շոյեն իրեն։

Դրանից հետո ընտանիքն այգի է դուրս գալիս, որտեղ երեխաները վագրի հետ խաղում են ձների մեջ ու անգամ գրկում նրան։

«Խնդրում եմ զերծ մնալ մեկնաբանություններից առ այն, որ մենք տանջում ենք կենդանուն, եթե տեղյակ չեք նրա պատմությունից», – գրել է Սամոյլովան։