«Գործընկեր ամեն ինչում». Սիրուշոն և Լևոն Քոչարյանը երեխաների հետ Ծաղկաձորում են (լուսանկարներ, տեսանյութ)

Սիրուշոն ամուսնու՝ Լևոն Քոչարյանի և երեխաների հետ Ծաղկաձորում է։
Ամուսինները սոցցանցերի իրենց էջերում լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են անցկացնում իրենց հանգիստը։

Լևոն Քոչարյանը կնոջ հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․
«Գործընկեր ամեն ինչում»։

Սիրուշոն ևս անմասն չի մնացել և Ինստագրամի իր էջում և դրա Stories բաժնում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել ամուսնու և երեխաների մասնակցությամբ։
Դատելով տեսանյութից՝ Ռոբերտն ու Միքայելը ևս հետևում են ծնողների օրինակին և կարողանում են հմտորեն դահուկ քշել։