«Холостяк» հեռուստանախագծի հաղթողը 300 հազար դոլար արժեքով մատանի է նվեր ստացել Տիմատիից

Ռուս հայտնի ռեփ կատարող Տիմատին դարձել է «Холостяк» հեռուստանախագծի նոր եթերաշրջանի մասնակից։ Պրեմիերան տեղի կունենա շուտով՝ մարտի 14-ին։ Առայժմ գաղտնի է մնում, թե ով է պայքարել նրա սիրտը գրավելու համար։ Սակայն արդեն իսկ հայտնի է, թե ինչ արժե մատանին, որը Տիմատին նվիրել է նախագծի հաղթողին։

Սպիտակ ոսկուց պատրասված զարդն արժե 300 հազար դոլար՝ 22 մլն ռուբլի, հայտնում է Starhit-ը։ Տիմատին պնդում է, որ այս մատանին շատ լուրջ նվեր է։
Նրա խոսքով՝ նմանատիպ նվերներ մատուցում են միայն թանկ մարդկանց։ Պարբերականի տեղեկություններով՝ «Холостяк» շոուի մասնակիցները Տիմատիից մեծ, թանկարժեք ծաղկեփնջեր են ստացել և երաժիշտի հետ հանդիպման գնացել Դուբայի ամենաէլիտար վայրերը։

Տեղեկատվություն կա նաև, որ արտիստը կանոնները փոխել է նկարահանումների ընթացքում։ Արդեն հիմա գաղտանազերծվել են աստղի երկու պոտենցիալ հարսնացուների անունները՝ Դարյա Պոլադևա և Մարիա Վեբեր։
Հիշեցենքն, որ ավելի վաղ արտիստը ցուցադրել է նախագծի պրոմոն՝ տեղադրված Դուբայի ամենահայտնի շենքի՝ Բուրջ Խալիֆայի վրա։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ աշխարհի ամենաբարձր աշտարակի վրա գովազդի տեղադրումն արժե 68 հազար դոլար։
նշենք, որ  շոուի ութերորդ եթերաշրջանի քասթինգը նոր ռեկորդ է սահմանել. մոտ 40 միլիոն աղջիկ մասնակցության հայտեր է ուղարկել: Այսքան շատ հայտեր նախագիծը դեռ երբեք չէր ստացել։