«Երիտասարդացել եք 10 տարով»․ Պոլինա Գագարինան դիմել է ոճափոխության

33-ամյա արտիստուհին, որին հանդիսատեսը սովոր էր տեսնել կարճ սանրվածքով, որոշել է փոփոխություններ կատարել իր արտաքին տեսքի մեջ։
Պոլինա Գագարինան երկարացրել է վարսերը և երկրպագուների հետ կիսվել փոխակերպման արդյունքով:
Երգչուհին սելֆի է արել տնային պայմաններում։ Նա ներկայացել է սպորտային կոստյումով և առանց դիմահարդարման։
«Ի՞նչ կասեք։ Ի՞մն է, թե կարճ ավելի լավ է», – դիմել է աստղը երկրպագուներին։

Երկրպագուների կարծիքները տարբեր են եղել։
«Վերադարձրեք կարճ մազերը», «Կառեն ձեր հմայքի մի մասն է», – գրել են որոշ բաժանորդներ։ «Երիտասարդացել եք 10 տարով», «Երկար վարսերով պարզապես շքեղ եք», – գրել են մյուսները: