34-ամյա Ռոդրիգո Ալվեսը, ով հայտնի է աշխարհին «Կենդանի Քենի» անվամբ, զարմացրել է երկրպագուներին իր նոր կերպարով: Տղամարդը հիմա էլ որոշել է դառնալ ջրահարս:
«Կենդանի Քենը» հանգստանում է Իսպանիայի իր ամառանոցում, որը կարողացել է գնել մոդելային բազմաթիվ գործակալությունների հետ համագործակցության շնորհիվ:
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն դիմել է տասնյակ պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունների, և ստացված արդյունքից նա շատ գոհ է: Նրա կյանքը մի քանի անգամ մազից է կախված եղել ոչ պրոֆեսիոնալ մասնագետների պատճառով, բայց մոդելը, միևնույն է, չի դադարում կատարելագործել իր արտաքինը:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ դեռ շատ թերություններ ունի, որոնք պատրաստվում է շտկել:
«Ես դեռ մանկուց երազել եմ լողալ ջրի հատակին: Հիմա եմ հասկանում, որ մանկության հիմար երազանքները, իրականում, իմ մի մասն են կազմում: Իսկ այս պոչն ինձ օգնում է ավելի վարժ լողալ ու կորցնել ավելի շատ կալորիաներ»: