Բոնդարչուկի հարսնացուն հղի՞ է

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ 25-ամյա հայտնի ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկն ու նրա 30-ամյա ընտրյալը՝ Պաուլինա Անդրեևան, պատրաստվում են ամուսնանալ:

Մի քանի շաբաթ է, ինչ շշուկներ են պտտվում, որ երիտասարդ գեղեցկուհին հղի է, և դա է պատճառը, որ նա կրում է լայն զգեստներ ու ամեն կերպ փորձում է ծածկել կլորացած փորիկը:
Պաուլինան «Tak.Ori» իտալական բրենդի նոր հավածուի գովազդում ամեն կերպ աշխատել է ծածկել իր կլորացած փորիկը:
Նրա հղիության մասին մենք հաստատ կիմանանք ամիսներ անց, երբ գեղեցկուհին այլևս չի կարողանա թաքցնել այդ փաստը:

Երբ Բոնդարչուկի և Անդրեևայի ամուսնության լուրը տարածվեց, Ֆեոդորի առաջին կինը՝ Սվետլանա Բոնդարչուկը, հարցազրույց ունեցավ լրագրողների հետ, որտեղ խոստովանեց , որ Պաուլինան ոչ մի կապ չունի իրենց ամուսնալուծության հետ. չէ՞ որ Ֆեոդորը նրան հանդիպել է բաժանումից ամիսներ անց:
Սվետլանան երջանկություն մաղթեց նրանց ու նշեց, որ պահպանում է նախկին ամուսնու հետ ընկերական հարաբերություններ: