Քլոե Քարդաշյանը կմասնակցի Dolce&Gabbana-ի նոր հավաքածուի ցուցադրությանը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը կմասնակցի Dolce & Gabbana ապրանքանիշի աշուն/Ձմեռ-2021 հավաքածուի ցուցադրությանը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

36-ամյա գեղեցկուհին լուսանկարներում ներկայացել է սև ներքնազգեստով, որը բաղկացած է կապիչներով շորտերից և կորսետից։ Քարդաշյանն արձակել է ալիքավորվարսերը, ձեռքը դրել է գինեգույն պայուսակի վրա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քիմ Քարդաշյանը մասնակցել է Dolce & Gabbana նորաձևության տան 2021 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի առցանց ցուցադրությանը։ Միջոցառմանը իրապատում շոուի 40-ամյա աստղը ներկայացրել է նորաձևության տան սև ներքնաշորերը: Նա իր տեսքն ամբողջացրել է երկար ձեռնոցներով, գեղեցիկ աքսեսուարներով և մուգ դիմահարդարմամբ։

Հեռուստաաստղի ավագ քույրը՝ Քորթնին նույնպես լուսանկարներ էր տեղադրել  և ներկայացրել Dolce & Gabbana ապրանքանիշի հավաքածուով, որտեղ նույնպես սև ներքնազգեստ է կրում։