Նոր մամայի նոր կերպար էի մտածել, ցանկացա ներկայացնել հետևորդներիս․ Լիլուն նոր ֆոտոշարք ունի

2020 թվականի տարեվերջին ամերիկաբնակ երգչուհի Լիլիթ Ղուկասյանի և Արկադի Վարդանյանի ընտանիքը համալրվեց: Նոյեմբերի 11-ին ծնվեց նրանց դուստրը` Մարիան:

Երգչուհին նոր ֆոտոշարք ունի, որի առաջին կադրերը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

«Մարիան արդեն 4 ամսական է: Այս ընթացքում նոր ֆոտոշարք կազմակերպեցի: Նոր մամայի նոր կերպար էի մտածել, ցանկացա ներկայացնել հետևորդներիս»,- Bravo.am-ի հետ զրույցում նշել է Լիլուն։

Հավելենք նաև, որ հղիության ամիսներին ևս երգչուհին շարունակել է աշխատել, ներկայացրել է երկու տեսահոլովակ: «Կարելի է ասել, որ ստեղծագործական դադարի շրջան չի եղել: Գործնական ծրագրեր շատ կան: Շարունակում եմ համագործակցել Նիկ Էգիբյանի հետ: Մոտ ապագայում կլինեն նոր երգեր, տեսահոլովակներ»,- նշել է Լիլուն: