Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆ Էպշտեյնը մեղադրվում է անչափահասների սեռական շահագործման և մանկապղծության մեջ:
Նրա դատական գործի քննության արդյունքում հայտնաբերվել են նոր մանրամասներ, որտեղ պարզվել է, որ Եղիսաբեթ 2-րդի որդին՝ արքայազն Էնդրյուն, անմասն չի մնացել այս հանցագործություններից:
Դեռ 2015 թվականին Վիրջինիա Ռոբերտսը հանրությանը պատմեց, որ 16 տարի շարունակ սեռական ստրկության մեջ է եղել Էպշեյնի մոտ:
Հենց Էպշեյնի դրդմամբ՝ սեռական շահագործման է ենթարկվել տարբեր հայտնի մարդկանց կողմից, որոնց մեջ եղել է նաև արքայազն Էնդրյուն: Աղջիկը նաև հանրությանը ներկայացրեց լուսանկար, որտեղ ինքն ու արքայազն Էնդրյուն գրկախառնված են:
Սակայն այդ ժամանակ հանցանշանները բավարար չէին, որպեսզի արքայազնի և Էպշտեյնի դեմ դատական գործ հարուցվեր:
Էպշտեյնը ձերբակալվել էր ամռանը: Չխոստովանելով իր մեղքը՝ նա ինքնասպան է եղել օգոստոսի 10-ին: