Քիմ Քարդաշյանն ու բազմաթիվ այլ հայտնիներ կանանց միջազգային օրվա առթիվ հրապարակումներ են արել (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ շնորհավորելով կանանց միջազգային օրվա առթիվ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Նկարին կից 40-ամյա հեռուստաաստղը գրել է․ «Այսօր մենք տոնում ենք մեր տոնը։ Կանայք, դուք ոգեշնչում եք ինձ և չգիտեմ, թե ինչ կանեի առանց ձեզանից յուրաքանչյուրի»։

Շնորհավորանքներին է միացել նաև իրապատում շոուի աստղ Քրիս Ջեները և իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ուրախ կանանց միջազգային տոն։ Այսօր մենք տոնում ենք մեր տոնը․․․մեր ուժը, մեր երազանքները, մեր դիմացկունությունը, մեր կիրքն ու մեր վճռականությունը։ Ես իմ կողքին կանանց լավագույն խումբն ունեմ․․ իմ աղջիկները, որոնցով շատ հպարտ եմ՝ որպես մայրերի և գործարար կանանց. մայրս, որը սովորեցնում և ոգեշնչում է բոլորիս, ընկերներս, որոնք կողքիս են եղել կյանքի բոլոր փորձությունների ժամանակ»։

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի պրոդյուսերը հավելել է․ «Իմ թիմը կիսում է մանտրաս առ այն, որ անհնար ոչինչ չկա»։

Կանանց միջազագային օրվա առթիվ հրապարակումներ են արել նաև բազմաթիվ այլ աստղեր։ Դերասանուհի Քեյթ Հադսոնը դստեր և մոր հետ լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Կանանց միջազգային օրը տոնում եմ բոլոր կանանց համար և բոլորին սեր ուղարկում»։

«Երբ կինը բարձրանում է, բարձրացնում է իր կողքի բոլոր կանանց»,-գրել է Vogue ամսագրի մոդել Ժիզել Բունդխենը և հավելել,-«Եկեք տոնենք բոլոր այն կանանց համար, որոնք ճանապարհ են հարթել մեզ համար, որպեսզի մենք լինենք այնտեղ, որտեղ այսօր կանգնած ենք։ Եկեք տոնենք մեր ուժը և բարձրացնենք միմյանց՝ որպեսզի եկող սերունդների համար ավելի լավ աշխարհ կարողանանք ստեղծել»։

Միանալով կանանց միջազգային օրվա առթիվ արված հրապարակումներին՝ դերասանուհի Քերի Վաշինգտոնը լուսանկար է հրապարակել հայտնի այլ կանանց հետ և շնորհավորել կանանց միջազգային օրը։

Ստորև ներկայացնում ենք այլ հայտնիների հրապարակումները ևս։