Չնայած այն բանին, որ Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորթն արդեն հանել են իրենց ամուսնական մատանիները, զույգն առայժմ բաժանվել չի պատրաստվում։ Ամեն դեպքում՝ երգչուհին այդ հարցում չի պատրաստվում շտապել։ Այդ մասին հայտնել են Մայլիի մտերիմները «People» հրատարակությանը։
«Նրանց հարաբերություններում այժմ դադար է, քանի որ դա նրանց հարկավոր էր։ Նրանք իսկապես շատ տարաձայնություններ ունեին։ Նրանք երկուսն էլ եկել էին այն մտքին, որ առայժմ պետք է իրարից առանձին ապրեն, բայց դա չի նշանակում, որ նրանց հարաբերությունները ավարտված են»,- ասել էր ինսայդերը։
Նա նաև ավելացրել է, որ բացառված չէ, որ ի վերջո զույգը կրկին կմիավորվի, մանավանդ այն դեպքում, երբ նրանց երկարատև հարաբերությունների ընթացքում այդպիսի դեպքեր էլի են եղել։
Լիամը երեկ պաշտոնական հայտարարություն էր արել իրենց բաժանման վերաբերյալ և երգչուհուն ցանկացել էր առողջություն և երջանկություն։ Իսկ Մայլին դեռևս լռություն է պահպանում։ Երգչուհին այժմ հանգիստն է անցկացնում Եվրոպայում՝ ընկերների հետ միասին։
Շատերը կարծում են, որ նրանց բաժանության հարցում մեղավոր է հենց երգչուհին, չնայած այն բանին, որ նա ամուսնուն առաջարկել էր դիմել հոգեբանի օգնությանը, սակայն Լիամը հրաժարվել էր։