«System Of A Down» խմբի հիթը դարձել է 21-րդ դարի լավագույն մետալ երգ

«System Of A Down» խմբի «Chop Suey» հիթը, «Metal Hammer» ամսագրի վարկածով, ճանաչվել է 21-րդ դարի լավագույն մետալ երգ։

«Metal Hammer»-ն առաջատար ամսագրերից է, որn անդրադառնում է ռոք երաժշտությանը։ Ամսագրի հեղինակները կազմել են այդ ժանրի 100 լավագույն կոմպոզիցիաների ցանկը, որոնք թողարկվել են 2001թ․-ի հունվարի 1-ից հետո։ Ցանկը կազմելիս հաշվի են առնվել քննադատների, երաժիշտների կարծիքները, ինչպես նաև ունկնդիրների գնահատականները։

Լավագույն երգ է ճանաչվել «System Of A Down» խմբի «Chop Suey» հիթը։ Այն խմբի անդամներին հնարավորություն է տվել դառնալ ժանրի լիդերը, իսկ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն ավելի քան 1 մլրդ դիտում ունի YouTube-ում։ Այս ժանրի 100 լավագույն կոմպոզիցիաների ամբողջական ցանկը կհրապարակվի ամսագրի ապրիլյան համարում։