Օլգա Բուզովան վիրավորել է «Պարեր աստղերի հետ» նախագծում Դավայի զուգընկերուհուն

Երգչուհի Օլբա Բուզովան ինստագրամյան իր էջում վիրավորական հրապարակում է արել պարուհի Դարյա Պալեյի վերաբերյալ։ Ըստ ասեկոսեների՝ հենց Պալեյն է դարձել Բուզովայի և ռեփեր Դավիթ Մանուկյանի բաժանման պատճառը։

«Բոլոր թեթևաբարո կանայք, որոնք քնում են իմ տղամարդկանց հետ, ինձ արգելափակում են սոցիալական ցանցում»,- գրել է երգչուհին՝ ակնարկելով Նաստյա Կոստենկոյին, որի հետ ամուսնացել է նրա նախկին ամուսինը՝ Դմիտրի Տարասովը։ Մի քանի րոպե անց Բուզովան ջնջել է այդ հրապարակումը։ Պալեյն ու Մանուկյանն առայժմ չեն արձագանքել երգչուհու քայլին, այս մասին գրում է «Էքսպրես Գազետան»։

Բուզովան և Մանուկյանը բաժանվել են մեկուկես տարվա հարաբերություններից հետո։ Բաժանման նախաձեռնությունն Օլգա Բուզովայինն է եղել, ով ընկերոջը մեղադրել է ծեծի ու դավաճանության մեջ։ Զույգին չի օգնել նույնիսկ Մալդիվներում ամուսնությունը։

Ավելի վաղ բլոգերը խոստովանել է, որ ստեղծված իրավիճակում իր համար կարևոր է պահպանել օբյեկտիվությունը և շարունակել առաջ գնալ։ Մարտի 16-ին Մանուկյանը կնշի իր 28-ամյակը։ Նա ծրագրում է այդ օրը հանդես գալ համերգով։ Միջոցառումը տեղի կունենա Նովոսիբիրսկում՝ Դավայի հարազատ քաղաքում։