Մահացել է Entombed խմբի վոկալիստը

49 տարեկան հասակում կյանքից հեռացել է շվեդ երաժիշտ, Entombed մետալ խմբի վոկալիստ Լարս-Յերան Պետրովը, հայտնում է խմբի ֆեյսբուքյան էջը:

«Նա եղել և մնում է հիսքանչ ընկեր, մարդ, ով շատերի վրա մեծ ազդեցություն է գործել իր ձայնով, երաժշտությամբ, բնավորությամբ և յուրահատուկ անհատականությամբ», – ասվում է գրառման մեջ:

Ինչպես նշել է NME-ն, մեկ տարի առաջ՝ արտիստի մոտ ախտորոշվել է խոլանգիոկարցինոմա՝ լեղուղու քաղցկեղ, որը, պարզվել է, չարորակ է:

Պետրովը հայտնի է որպես Entombed-ի ֆրոնտմեն, որի հետ հասցրել է ձայնագրել ութ ստուդիական ալբոմ: 2014-ին խմբի լուծարումից հետո նա ստեղծել է Entombed AD խումբը: Երաժիշտը համագործակցել է նաև այնպիսի մետալ խմբերի հետ, ինչպիսիք են Amon Amarth-ը և Comecon-ը, Morbid-ը: