Ռոնալդոն հինգերորդ անգամ հայր կդառնա

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն հինգերորդ անգամ հայր կդառնա: Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի ընկերուհին՝ Սելինա Լոքսը Ինստագրամի իր հետևորդներին հայտնել է, որ հղի է:

«Այս պահը նկարագրելու համար բառեր չկան: Սկսվում է իմ կյանքի մի նոր փուլ: Եվ դրանով գալիս է մեծ պատասխանատվություն:

Իմ կյանքի 30 տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ մի օր կգա այս պահը: Դե, ահա և ես՝ իմ ներսում այս հսկայական երջանկությամբ»:

44-ամյա Ռոնալդոն և նրա ընտրյալը 2015 թվականից ապրում են Մադրիդում: Աշխարհի կրկնակի չեմպիոնը նաև 20-ամյա Ռոնալդի, 15-ամյա Ալեքսանդրի, 12-ամյա Մարիա Սոֆիայի և 10-ամյա Մարիա Ալիսի հայրն է (բոլորն էլ նախորդ հարաբերությունների երեխաներ):