Ո՞վ է Մեծ Բրիտանիայում դարի ամենապահանջված կատարողը

Ադելը ճանաչվել է Մեծ Բրիտանիայում դարի ամենապահանջված կատարողը։
Երգչուհին գլխավորել է հնչյունագիր արտադրողների բրիտանական ասոցիացիայի (BPI) չարթը և առաջ անցել այնպիսի աստղերից, ինչպիսիք են Փինկը, Ռիհաննան, Մադոննան, Դայդոն և Էմի Ուայնհաուսը: Նրա երկրորդ ալբոմը՝ «21»-ը, նույնպես համարվում է վերջին 20 տարվա ընթացքում ստեղծված ամենահաջող ալբոմը։
Երկրում վաճառվել է ավելի քան վեց միլիոն օրինակ։

Նշենք, որ ավելի վաղ պարզ դարձավ՝ Ադելը, բաժանումից երկու տարի անց, ավարտին է հասցրել ամուսնալուծության պաշտոնական գործընթացը:
32–ամյա երգչուհին և նախկին ամուսինը՝ բարեգործական հիմնադրամի տնօրեն 46–ամյա Սայմըն Կոնեկին, վերջնական տեսքի են բերել ամուսնալուծության փաստաթղթերը։ Այս տեղեկությունը հաջորդել է այն լուրին, որ Ադելը միջնորդներ է վարձել 190 միլիոն դոլար կարողությունը նախկին ամուսնու հետ կիսելու համար։

Զույգը բաժանվել էր 2019 թվականի ապրիլին, որից 5 ամիս անց երգչուհին դիմել էր ամուսնալուծության համար։ Զույգի ամուսնալուծության գործընթացում ամենաբարդը եղել է որդու՝ Անջելոյի խնամակաության հարցը, որից հետո բարդությամբ երկրորդ տեղում է եղել ունեցվածքի բաժանման հարցը։