Իր ինստագրամյան էջում երգչուհի Քրիստինե Պեպելյանը ուրախալի լուր է հայտնել երկրպագուներին՝ տեղեկացնելով, որ շուտով տեղի կունենա իր նոր տեսահոլովակի պրեմիերան: Երգչուհին կիսվել է տեսահոլովակի թիզերով, որը րոպեների ընթացքում բազմաթիվ հավանումների ու դրական մեկնաբանությունների է արժանացել:
«Քանի կամ» կոչվող երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է:
Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են ԱՄՆ-ում և Հայաստանում:
Սցենարի հիմքում իրական սիրո պատմություն է: Տեսահոլովակը Քրիստինե Պեպելյանի ընկերուհու ամուսնու նվերն է կնոջը:
Посмотреть эту публикацию в Instagram