Վարդան Պետրոսյանը կներկայացնի իր գեղանկարչական աշխատանքները

Դերասան Վարդան Պետրոսյանը Երևանում կներկայանա իր «Մեր հոգսերի գարունը» խորագրով ցուցահանդեսով:
Այդ մասին դերասանը հայտնել է ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ։
«Մարտի 18-28-ը հրավիրում եմ ձեզ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահ, ուր բացվում է իմ գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը «Մեր հոգսերի գարունը» խորագրով։
Ցուցասրահը բաց է առավոտից, իսկ երեկոյան՝ ժամը 19-ին, ամեն օր, ես Ձեզ կներկայացնեմ իմ նկարների պատմությունը։ Ցուցահանդեսը նվիրում եմ բոլոր այն կանանց, որ ողջ պատերազմի և նրան հաջորդած չորս ամիսների ընթացքում, պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ, անխոնջ նվիրյալների պես, անքուն ու անդադար աշխատեցին մեր առաջնագծի և Արցախից եկած գաղթականների համար․․․»,- գրել է նա։