Արցախի հակամարտության մասին պատմող ֆոտոշարքը նոմիանցվել է ֆոտոլրագրության ոլորտում ամենահեղինակավոր մրցանակի

Արցախի՝ 2020 թվականի 44-օրյա հակամարտությունը պատկերող «Կորած դրախտը» լուսանկարչական շարքը, որն իրականացվել է RIA Novosti լրատվամիջոցի ֆոտոլրագրող Վալերի Մելնիկովի կողմից, ներառվել է աշխարհի ամենահեղինակավոր լուսանկարչական մրցանակի ՝ World Press Photo-ի հավակնորդների ցուցակում:
Մելնիկովի լուսանկարչական շարքը նոմինացվել է միանգամից մի քանի անվանակարգերում՝ «General News/Stories», «World Press Photo Story», «World Press Photo of the Year»։
World Press Photo-ն ամենահեղինակավոր ամենամյա մրցանակն է ֆոտոլրագրության ոլորտում։