«Սա ծնունդ է, մի շատ սիրուն ու շատ մեծ նախագծի»․Արևիկ Գևորգյանն ու Սրբուկը նորություն ունեն

Դերասանուհի Արևիկ Գևորգյանը, ով համացանցում հայտնի է իր ասմունքի տեսանյութերով, ինստագրամյան էջում  հրապարակում է կատարել, որից երևում է, որ վերջինս շուտով համատեղ ծրագրով կներկայանա երգչուհի Սրբուկի հետ։
Երկրպագուներին այս նորությունը շատ է հետաքրքրել, մեկնաբանությունները հետևորդնեը հեղեղել են հարցերով, որոնք սակայն մնացել են անպատասխան։ Նախագծի մանրամասնեի մասին Արևիկն ու Սրբոկը դեռևս չեն խոսել։
«Իմացիր, որ այս առավոտը միակն է
Եվ քաղաքը միակն է, և փողոցը միակն է,
Ուր ամեն քայլափոխի ծնվում ես դու՝կատարյալ,
Ցնորված,
Անտեղի,
Աններելի,
Անուղղելի…

Հովհաննես Գրիգորյան

Հ.Գ. Իմացիր…սա ծնունդ է, մի շատ սիրուն ու շատ մեծ նախագծի:
Շուտով մենք միասին տեսնելու ենք, զգալու ենք, լսելու ենք…ապրելու ենք»,- հրապարակմանը կից գրել է Արևիկը։