Մեգան Մարքլի՝ փղի մազով զարդարված թևնոցը

Արքայազն Հարրին իր կնոջ՝ Մեգան Մարքլի հետ ակտիվ զբաղվում է բարեգործությամբ: Այս անգամ նրանք այցելել են Աֆրիկա, որտեղ օգոստոսի 12-ին նշում էին Փղերի ազգային օրը:
«Այս հսկաները մեր օգնության կարիքն ունեն. փղերը բանական արարածներ են, ովքեր կարող են զգալ տարբեր էմոցիաներ: Պայքարելով նրանց փրկության համար՝ մենք օգնում ենք երկրագնդի էկոհամակարգին և ողջ վայրի բնությանը»,- մեկնաբանել է բարեգործական կազմակերպության աշխատակիցներից մեկը:

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի  լուսանկարներում առանձնահատուկ ուշադրության են արժանացել Մարքլի զարդերը:
Նրա ձախ ձեռքին նկատել են հետաքրքիր թևնոց, որը  փղի մազերով է զարդարված:
Փաստորեն արծաթյա այս թևնոցը, որը զարդարված է փղի մազերով, ունի հատուկ նշանակություն: Այն հաջողություն ու առողջություն է բերում իր տիրոջը:
Մեծ նշանակություն ունի նաև, թե որ ձեռքին են կրում այս թևնոցը: Եթե այն աջ ձեռքին է, ապա թևնոցի տերը փիղ է սպանել:
Աֆրիկայում շատ է տարածված այս թևնոցը, և բոլորը գրեթե կրում են այն աջ ձեռքին:
Իսկ եթե թևնոցը կրում են ձախ ձեռքին, ապա այն մտերիմ ու թանկ մարդու նվեր է: