«16-ամյա Քիմ»․ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել՝ արժանանալով օգտատերերի հիացական մեկնաբանություններին

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում արխիվային լուսանկար է հրապարակել։

Լուսանկարում 16-ամյա Քարդաշյանը պառկած է արևի շողերի տակ։

«16-ամյա ՔՔ (Քիմ Քարդաշյանը)»,- լուսանկարին կից գրել է իրապատում շոուի աստղը։

Լուսանկարին կից մեկանաբանության հատվածը ժամերի ընթացքում «հեղեղվել է» օգտատերերի հիացական մեկնաբանություններով, որոնց մասնավորապես դուր են եկել 16-ամյա Քարդաշյանի  հոնքերը։