Պապարացիները «Մոխրագույնի 50 երանգներ»-ի աստղին լուսանկարել են նոր ֆիլմի նկարահանման հրապարակում

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր դերակատար Դակոտա Ջոնսոնին նկատել են նոր ֆիլմի նկարահանումների ընթացքում, հայտնում է Daily Mail-ը:

Նա նկարահանվում է նոր «Արդյոք լա՞վ եմ» ֆիլմում, որի նկարահանումներից մեկի ժամանակ 31–ամյա աստղը կրել է սպորտային շորտեր, հուդի, մարզակոշիկներ և ծիածանի բոլոր գույներով գծավոր արևային գլխարկ։ Դերասանուհուն նկատել են Լոս Անջելոսի այգում՝ ֆիլմի տեսարաններից մեկի նկարահանման ընթացքում։

Վերջերս դերասանուհին տեղեկացրել էր, որ բնակվում է իր 44-ամյա ընկերոջ՝ Քրիս Մարթինի հետ՝ վերջինիս 12,5 միլիոն դոլար արժողությամբ Մալիբուի տանը։